🗽
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) առաջ է տանում կրիպտոնախագծերի համար նախատեսված «անվտանգ ապաստանի» նախաձեռնությունը․ առաջարկը արդեն փոխանցվել է Սպիտակ տուն՝ վերջնական քննարկման։
🇷🇺
Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով կրիպտոարժույթը հավասարեցվում է արժութային արժեքների և դրա նկատմամբ սահմանվում են արժութային վերահսկողության կանոններ։
🪙
Ethereum ցանցում կայուն արժությների ծավալը վերջին մեկ ամսում աճել է $10.3 միլիարդով։
📊
Թոքենների կրողների քանակով թոփ-10 կրիպտոնախագծերում առաջատարներն են BNB Chain-ը՝ 322.2 միլիոն հասցեով, և Ethereum-ը՝ 305.4 միլիոն հասցեով։
🇮🇷
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա գիշերը կարող է շրջադարձային լինել Իրանի համար․ նրա խոսքով՝ գործող ռեժիմը փաստացի տապալվել է, և իշխանության կարող են գալ «ավելի քիչ ռադիկալ» ուժեր։
🚓
Մոսկվայում «Բուտիրկա» մեկուսարանի նախկին փոխղեկավարին դատապարտել են մոտ 3 տարվա հարկադիր աշխատանքի՝ մեկուսարանի հոգեբուժական բաժանմունքում մայներինգ կազմակերպելու համար։
🇮🇳
Հնդկաստանը խստացնում է վերահսկողությունը կրիպտոթրեյդերների նկատմամբ․ հարկային մարմինները ծանուցումներ են ուղարկում նախորդ տարիների չհայտարարված եկամուտների վերաբերյալ։
🪙
Strategy ընկերությունը շարունակում է գնել Bitcoin, սակայն արդեն ունի ավելի քան $14.5 միլիարդ չիրականացված վնաս եռամսյակի կտրվածքով, քանի որ BTC-ի գինը ցածր է նրանց միջին գնման գից, ինչի հետևանքով ցուցանիշները մնում են թույլ։
⛽️
Bitcoin ցանցում գործարքային վճարները այժմ պատմականորեն շատ ցածր մակարդակի վրա են․ նման ցածր ցուցանիշներ գրեթե 15 տարի չէր գրանցվել։
🪙
Tether-ը մշակում է դեցենտրալիզացված որոնման համակարգ՝ Hypersearch։
🇰🇿
Ղազախստանի իշխանությունները բացահայտել են NBC TV կրիպտոպիրամիդան, որը խոստանում էր մինչև օրական 10% եկամուտ, և առգրավել են ավելի քան $1 միլիոն USDT։
🪙
Circle-ը այսօր թողարկել է $1 միլիարդ USDC։
🇺🇸
ԱՄՆ ՀԴԲ-ի տվյալներով՝ 2025 թվականին ամերիկացիները կրիպտոխարդախությունների հետևանքով կորցրել են $11.36 միլիարդ, ինչը 22%-ով ավելի է, քան նախորդ տարի։
🏛
The Fund — $27M+ կապիտալ, $200K+ լիկվիդություն 💼