Crypto Gaming (Play-to-Earn)․ ինչու են բլոկչեյն խաղերը նորից աճում

Վերջին տարիներին crypto gaming-ը կամ Play-to-Earn (P2E) մոդելը անցել է կտրուկ վերելքի, նույնքան կտրուկ անկման և հիմա՝ նոր վերածննդի փուլ։ Եթե 2021-2022 թվականներին այն թվում էր «հաջորդ մեծ հեղափոխությունը», ապա 2023-2024-ին շուկան գրեթե փլուզվեց։ Բայց 2025-ից սկսած՝ տեսնում ենք ակնհայտ վերակենդանացում։
Ի՞նչ է փոխվել։ Եվ ինչու են բլոկչեյն խաղերը նորից ուշադրության կենտրոնում։

 

Ինչու GameFi-ն ընկավ

– Play-to-Earn մոդելի առաջին ալիքը հիմնված էր պարզ գաղափարի վրա՝ խաղա և վաստակիր։ Սակայն իրականում այդ մոդելը հաճախ չէր աշխատում երկարաժամկետ։
– Վերլուծությունները ցույց են տվել, որ GameFi նախագծերի մոտ 93%-ը փաստացի «մեռած» է՝ շատ կարճ կյանքի տևողությամբ
– Շատ խաղեր կախված էին նոր խաղացողների հոսքից, ինչը հիշեցնում էր ոչ կայուն տնտեսական մոդելներ
– Token-ների արժեքի անկումը անմիջապես կործանում էր խաղի էկոնոմիկան
– Խաղերի մեծ մասը պարզապես «խաղ» չէր՝ այլ earning tool

Բացի այդ, 2025-ի ընթացքում՝
user activity-ը նվազել է
հարյուրավոր նախագծեր փակվել են
ներդրումները կտրուկ նվազել են
Այս ամենը ցույց տվեց՝ միայն «վաստակելու» գաղափարով խաղ կառուցելը չի աշխատում։

 

Ինչ է փոխվել հիմա

Այսօր crypto gaming-ը վերադառնում է, բայց արդեն լրիվ այլ տրամաբանությամբ։
1. “Play-to-Earn”-ից դեպի “Play-and-Own”
Նոր սերնդի խաղերը կենտրոնանում են ոչ թե վաստակի, այլ՝
gameplay-ի
user experience-ի
երկարաժամկետ ներգրավման վրա
Այսինքն՝ մարդիկ խաղում են, որովհետև հետաքրքիր է, ոչ թե միայն փողի համար։

2. Իրական թվային սեփականություն (Digital Ownership)
Blockchain-ը տալիս է մի բան, որը traditional gaming-ը չի տալիս՝
NFT-ներ (skins, items, characters)
ownership, որը խաղացողինն է, ոչ թե խաղի
Սա արդեն փոխում է ամբողջ industry-ի փիլիսոփայությունը՝
խաղացողը դառնում է էկոհամակարգի մասնակից, ոչ թե պարզապես օգտատեր

3. Տեխնոլոգիական առաջընթաց
Հիմնական խնդիրներից մեկը՝ բարձր fee-երը և դանդաղ ցանցերը, արդեն լուծվում են։
նոր սերնդի blockchain-ներ՝ բարձր արագությամբ և գրեթե զրոյական վճարներով
Layer-2 լուծումներ
ավելի պարզ onboarding (այլևս պարտադիր չէ wallet setup + NFT purchase սկզբից)
Այս ամենը նվազեցնում է մուտքի շեմը

4. Մեծ խաղացողների մուտքը
Եթե նախկինում GameFi-ն հիմնականում startups էին, հիմա արդեն՝
Ubisoft
Sega
այլ AAA ընկերություններ
շարունակում են ներդրումներ անել Web3 gaming-ում
Սա շատ կարևոր սիգնալ է՝ industry-ն չի մահացել, այլ զարգանում է։

5. Էկոհամակարգերի ձևավորում
Նոր խաղերը այլևս standalone չեն։
Դրանք դառնում են՝
ամբողջական վիրտուալ տնտեսություններ
marketplace-ներով
staking / governance մեխանիզմներով
Այսինքն՝ խաղը → platform → economy

 

Իրականությունը․ դեռ ռիսկեր կան

Չնայած աճին, կարևոր է հասկանալ՝
շատ խաղերում իրականում քիչ խաղացողներ են profit անում
market volatility-ն շարունակում է ազդել
tokenomics-ը դեռ շատ դեպքերում անկայուն է
Սա նշանակում է՝ ոլորտը դեռ ձևավորման փուլում է։

 

Ինչու է հիմա նոր աճի փուլ

Crypto gaming-ի նոր ալիքը գալիս է 3 հիմնական պատճառով՝
Game-first մոտեցում (ոչ թե money-first)
Ավելի լավ տեխնոլոգիա և UX
Իրական արժեք ունեցող էկոհամակարգեր
Այս կոմբինացիան ստեղծում է այն, ինչ նախկինում չկար՝
👉 կայունություն

 

Եզրակացություն
Play-to-Earn-ը չի անհետացել։ Այն պարզապես էվոլյուցիայի է ենթարկվել։
Եթե առաջին ալիքը կարելի էր կոչել «հիպ + արագ գումար», ապա նոր փուլը՝
«խաղ + սեփականություն + էկոհամակարգ»
Եվ հենց սա է պատճառը, որ բլոկչեյն խաղերը կրկին աճում են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում